Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար: Բնական շունտավորման դեպքում շունտը սեփական անոթի հատված է, իսկ արհեստականի ժամանակ՝ սիլիկոնային պրոթեզ կամ կենդանու անոթի հատված:

Կորոնար շունտավորումն իրականացվում է անևրիզմայի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի, ստենոկարդիայի ժամանակ:

Մինչև շունտավորումը բժիշկը գնահատում է բուժառուի վիճակը, վիրահատության անհրաժեշտության աստիճանը, վտանգները:

Շատ դեպքերում անոթի անցանելիությունը հնարավոր է վերականգնել ներանոթային մեթոդով. ստենտավորմամբ՝ այդ մասում բալոնի օգնությամբ վերացնելով նեղացումը: Շունտավորում կատարվում է անոթի խիստ վնասման ժամանակ:

Ե՞րբ է անհրաժեշտ շունտավորումը․

 

  • թրոմբոէմբոլիա,
  • կորոնար անոթի լրիվ փակվածություն՝ խոլեսթերինային նստվածքով,
  • սրտի իշեմիկ հիվանդություն,
  • անոթների բորբոքային վիճակ,
  • անևրիզմա,
  • ծանր ստենոկարդիա,
  • սրտի արատ, երբ տուժում է հյուսվածքների սնուցումը։

 

Շունտավորումը խորհուրդ է տրվում նաև անգիոպլաստիկայի անարդյունավետության կամ այդ մեթոդի հակացուցման դեպքում:

 

Անոթների շունտավորման համար անհրաժեշտ հետազոտություններն են․

 

  • անոթների դուպլեքսը,
  • ՀՏ-անգիոգրաֆիան,
  • ՄՌՏ-ն։

 

Կորոնար շունտավորումը կարող է իրականացվել աշխատող կամ անջատված սրտի վիճակում:

 

Վիրահատության ընթացքը

 

  • Ընդհանուր անզգայացման պայմաններում առանձնացվում է նախ՝ շունտի համար ընտրված անոթը (ձեռքի, ոտքի, կրծքային շրջանի զարկերակ կամ երակ):
  • Շունտը մշակվում է և ամրացվում անոթի ախտահարված մասի վերևում և ներքևում:
  • Ախտահարված անոթը չի հեռացվում, այնտեղով դեռևս շարունակվում է արյան հոսքը: Դա էլ հենց շունտավորման և պրոթեզավորման միջև տարբերությունն է։
  • Եթե վիրահատության ժամանակ միացված է արհեստական շրջանառություն, վիրահատությունն ավարտելուց հետո դարձյալ միացվում է սրտի աշխատանքը։
  • Բուժառուին միացվում են ժամանակավոր էլեկտրոդներ։
  • Դրվում են կարեր՝ կտրված հյուսվածքների վրա։

Առաջին 2 օրվա ընթացքում բուժառուն գտնվում է ինտենսիվ պալատում՝ մշտական հսկողության տակ:

Վերականգնողական շրջան

 

  • Քանի դեռ վերքի շրջանը թաց է, պետք է հրաժարվել ցնցուղ և լոգանք ընդունելուց։
  • Մինչև կարերը հանելը ցնցուղի շիթը չի կարելի ուղղել դրանց վրա։
  • Ցնցուղ ընդունելը պետք է 8-9 րոպեից ավելի չլինի, չօգտագործել սառը կամ շատ տաք ջուր։
  • Վերքը քորել կամ ինքնուրույն պոկել վերքի կեղևները չի կարելի։
  • Թարախակալման, մարմնի բարձր ջերմաստիճանի, վերքից տարօրինակ արտադրությունների դեպքում անմիջապես դիմել բժշկի։
  • Ծանրություն չբարձրացնել։
  • Ձեռքը երկար ժամանակ չպահել վերև բարձրացրած դիրքում։

 

Անհրաժեշտ է ընդունել բժշկի նշանակած դեղերը, կատարել նրա խորհուրդները, վերականգնման շրջանում վիրուսային հիվանդությունների դեպքում խորհրդակցել բժշկի հետ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ